Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը «Տրոյական ձի» է, ով ներդրվել է Հայաստանի, հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը քանդելու համար. Արծվիկ Մինասյան

analitik.am

Ժամանակ առաջ իր արտահայտած անկանոն մտքերի համար մենք Արայիկ Հարությունյանին հրապարակային բանավեճի էինք հրավիրում, սակայն հրաժարվեց, իր պատվից ցածր էր համարում: Պարզվում է, որ Արայիկ Հարությունյանը ոչ այլ ոք է, քան՝ պարզապես «Տրոյական ձի», ով ներդրված է, և որի նպատակն է քանդել Հայաստանի, հայ ժողովրդի ազգային ինքնատիպությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքերով, եթե կա նրան պաշտպանող անձ, ով տանում է այդ քաղաքականությունը, նույնքան մերժելի է նաև այդ անձը. «Եթե Նիկոլ Փաշինյանը պաշտպանում նույն տեսակետները, պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս նախագիծը, նույն գնահատականներն իրեն կհնչեցնենք: Այս պահի դրությամբ մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյանը չի կարող շարունակել պաշտոնավարել»:

Մինասյանը նշեց նաև, որ այսօր կրթական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների համար բողոքի ձայն են բարձրացնում ոչ միայն դաշնակցականները, այլ առհասարակ երիտասարդները:

Նույն շարքից