Քաղաքականություն 

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ թվով 5-րդ գործով է որպես վկա անցնում

analitik.am

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կապ չի տեսնում իրեն հարցաքննության կանչելու և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության միջև, ով ասել էր, որ դաշնակցականների տարած արկղերը լցնելու է քրեական գործերով ու հետ է վերադարձնելու:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը հայտարարեց, որ նախապես էր հարցաքննության հրավերը եղել. «Ի դեպ արդեն 5-րդ գործով եմ որպես վկա ներգրավված»:

Մինասյանը հայտարարեց, որ չկա օրվա իշխանության որևէ ներկայացուցիչ, ով իրեն իրավական մեղադրանք կարող է ներկայացնել հանցագործության կամ այնպիսի խախտման համար, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն. «Սա պնդում եմ: Ընդհակառակը՝ ցանկացած իրավական փաթեթավորմամբ ներկայացվող գործողություն քաղաքական հետապնդման փորձ է կամ առնվազն անիմաստ շանտաժ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց դուրս մղելու համար: Երեկվա հարցաքննությունը շատ նորմալ է անցել, այդ մասին այսօր չենք խոսի, քանի որ այսօրվա ասուլիսը վերաբերում է Արայիկ Հարությունյանի»։

Նույն շարքից