Քաղաքական 

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Հերմինե Նաղդալյանն է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում Դավիթ Հարությունյանին փոխարինել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նալդալյանը: Նախապես հայտարարված իշխող կուսակցության այս որոշումն արդեն  հաստատվել է և Ազգային ժողովի կայքում պատվիրակության կազմում կատարվել է համապատասխան փոփոխությունը: Հերմինե Նաղդալյանը կղեկավարի եվրոպական խորհրդարանական այդ կառույցում հայկական պատվիրակությունը:

 

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում: 

Նույն շարքից