Հասարակություն 

Էստոնիայում հրաժարվել են օրինականացնել մարիխուանան

analitik.am

Էստոնիայի կառավարության թմրանյութերի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվել է աջակցել երկրում մարիխուանայի օրինականացմանը: Այս մասին հայտնում է ERR-ը:

Ներքին գործերի նախարար Մարտ Խելմենը կարծում է, թե մարիխուանայի օրինականացումն ազդանշան կլինի քաղաքացիների համար, որ հասարակության մեջ թմրամիջոցների օգտագործումն ընդունված է: Փոխարենը, նախատեսվում է շարունակել կանխարգելիչ աշխատանքը և պայքարը մարիխուանայի օգտագործման բալանսավորման դեմ:

«Մարիխուանայի ցանկացած դրական քարոզարշավ մեծացնում է երիտասարդների շրջանում դրա օգտագործման ռիսկը մոտ 10 անգամ»,-շեշտել է Խելմենը և հավելել, որ դրանից հատկապես տուժում են երեխաները և դեռահասները:

Նույն շարքից