Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան հրաժարվել է Սիրիայից հեռանալ առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի

analitik.am

Թուրքիան չի լքելու Սիրիան քանի դեռ տարածաշրջանում կան այլ արտասահմանյան ուժեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է NTV-ն:

Էրդողանը նշել է, որ չեն հեռանալու, քանի դեռ տարածաշրջանում կան ահաբեկիչներ, իսկ Սիրիայում Անկարայի ներկայությունը պայմանավորված է երկու երկրների միջև 911 կմ ձգվող սահմանի առկայությամբ. «Մենք կգնանք միայն մյուս երկրներից հետո: Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, ոչ Իրանն ընդհանուր սահման չունեն Սիրիայի հետ»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Թուրքիայի նախագահը նաև ԱՄՆ-ին մեղադրել է քրդերի վերաբերյալ խոստումները չկատարելու մեջ՝ հավելելով, որ Մոսկվան կատարում է իր խոստումները:

Նույն շարքից