Հասարակություն Տեսանյութեր 

«Շաուրման անցավ պատմության գիրկը»․ Ինչ է պատվիրել Զելենսկին McDonald's-ում /Տեսանյութ/

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճաշել է McDonald's-ում: Տեսանյութը, որում քաղաքական գործիչը պատվեր է կատարում Мак-Авто ծառայության միջոցով, հայտնվել է համացանցում, փոխանցում է Լայֆը։

Ուշ նախաճաշի համար քաղաքական գործիչը պատվիրել է երեք բաժակ սուրճ իր և իր գործընկերների համար (Ուկրաինայի նախագահը խմում է էսպրեսսո տեսակի սուրճ) և կարկանդակ, որն առաջարկել է հաստատության աշխատակիցը: Երեք ըմպելիքի և կարկանդակի համար Զելենսկին վճարել է 166 գրիվեն (430 ռուբլի):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին սոցցանցի իր էջում հրապարակել է շաուրմայի լուսանկարը և գրել, որ շատ է սիրում այդ ուտեստը։ Դրանից հետո Կիևում շաուրմա վաճառողները հայտնել են վաճառքի աճի մասին:

Նույն շարքից