Հասարակություն 

Մեզ՝ հայերիս, «կովկասցի» որակելը վիրավորում է մեր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնությունը. Արթուր Ղազինյան

analitik.am

«Կովկասը» աշխարհագրական տարածք է, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հատման մասում: Կովկասյան լեռնաշղթան Կովկասը բաժանում է երկու մասի. հյուսիսային և հարավային:

Այս տարածքում բնակվում են մի քանի տասնյակ ազգություններ և էթնիկ խմբեր, քրիստոնյաներ, մահմեդականներ, կրոնական տարբեր խմբեր:

«Կովկասցի» ազգ կամ էթնոս գոյություն չունի, և մեզ, հայերիս, «կովկասցի» որակելը վիրավորում է մեր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնությունը:

Մենք, հայերս, հայտնվել ենք Կովկասում պատմական տարբեր շրջափուլերում տեղի ունեցած ռազմական, քաղաքական և տնտեսական գործընթացների հետևանքով: Պատմագրությունը փաստում է, որ Կովկասը դա պատմական Հայաստանի միայն մի մասն է, մինչդեռ Հայկական ինքնությունը ձևավորվել և զարգացել է եվրոպական քաղաքակրթության հիմքի վրա, որն իր հերթին, հիմնված է քրիստոնեական ուսմունքների և արժեքային համակարգի վրա:

Խնդրում եմ մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնպահ մնալ նման որակումներից և աշխատել չխոսել երևույթներից և ոլորտներից, որոնց մասին չունեն համալիր գիտելիքներ և խորքային պատկերացում:

Արթուր Ղազինյան

Նույն շարքից