Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը ցանկանում է ներկա գտնվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ներկա գտնվելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: «Ես հրավիրված եմ», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նաև նշել է, որ թեև հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների կիզակետային շրջանում, բայց այնուամենայնիվ կմտածի գնալու մասին:

Հիշեցնենք, որ հունիս ամսին Ճապոնիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա 75-ամյակին նվիրված շքերթին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից