Հասարակություն Պատահարներ 

Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

analitik.am

Նոյեմբերի 8-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից՝ 7, Այգեպարի՝ 5, Չինարիի՝ 5, Մովսեսի՝ 6, Չորաթանի՝ 6 և Պառվաքարի՝ 10 փրկարար ծառայող: Այս մասին Analitik.am–ը տեղեկանումէ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Պարզվել է, որ «Կեռի յալ» հանդամասում դեռևս առկա է 12 ծխացող օջախ:

Ժամը 18:02-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 47 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 35 աշխատակից:

Նույն շարքից