Հայաստան Քաղաքականություն 

Երիտասարդների բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված, իսկ բողոքն էլ՝ շատ առարկայան է. Խոսրով Հարությունյան

analitik.am

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված

Հայաստանը՝ մերօրյա նոր սիլիկոնային հովիտ կամ մենք պետք է կառուցենք գիտելիքահեն տնտեսություն կամ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր կարևորագույն առաջնահերթությունն է թեզերը վերջին շրջանում իշխանութփյունների կողմից առավել հաճախ կրկնվող թեզերն են և որպես մրցունակ հասարակություն ձևավորելու ռազմավարական նպատակներ՝ մինագամայն համահունչ են գլոբալ զարգացումներին:

Ակնհայտ է և միանգամայն անվիճելի, որ այդ ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհը սկսվում է կրթության ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումից:

Սակայն նույն չափ ակնհայտ է և նույն չափ անվիճելի, որ կրթական բարեփոխումները չեն սկսվում և չեն կարող սկսվել բուհական կրթական ծրագրերից Հայոց լեզվի կամ Հայոց պատմության, իսկ հանրակրթական դպրոցների ծրագրերից՝ Հայ եկեղեցու պատմության առարկաների դուրս բերումով, ինչպիսի հիմնավորմամբ էլ այն հանրությանը հրամցվի:

Ավելին, կրթության նախարարության ղեկավարի կողմից մեր ազգային ավանդական արժեհամակարգի հանդեպ հայեցողական մոտեցումների կողքին սեռական փոքրամասնությունների խնդիրների քարոզչությանը ընդգծված ուշադրության պարագայում կրթական ծրագրերի հանդեպ նշված մոտեցումը ոչ անհիմն կարող է որակվել որպես ոլորտի քաղաքականության կոնկրետ դրսևորում:
Ուստի մինագամայն բնական է նախարարի դեմ ուղղված ՀՅԴ և ԵՊՀ երիտասարդների բողոքը:

Եվ թեպետ կրթության ոլորտում, ինչպես և հանրային կյանքի ցանկացած ոլորտում, պետության քաղաքականությունը իրականացնում է Կառավարությունը (ինչպես պնդում էր Վարչապետը), այդուհանդերձ յուրաքանչյուր կոնկրետ ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման բացառիկ քաղաքական պատասխանատուն՝ տվյալ ոլորտի նախարարն է (չի կարող կրթության ոլորտի քաղաքականության համար պատասխան տալ, ասենք, շրջակա միջավայրի պահպանության նախարարը կամ մեկ այլ նախարար):

Այնպես որ երիտասարդների բողոքի հասցեատերը ճիշտ է ընտրված, իսկ բողոքն էլ՝ շատ առարկայան է»:

Նույն շարքից