Հասարակություն 

Ֆրանսիայում գողացել են 500 հազար եվրո արժողությամբ 100 արկղ գինի

analitik.am

Ֆրանսիացի գինեվաճառը հայտնել է, որ անհայտ անձինք իր սեփական նկուղից գողացել են հազվագյուտ գինիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 հազար եվրո:

Նրա տեղեկությամբ անհայտ անձինք կոտրել են նկուղի պատուհանի ապակին և գողացել մոտ հարյուր արկղ գինի՝ տասնամյակների հնությամբ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում գինեգողությունը տարածված երևույթ է և նման դեպքեր այնտեղ հաճախ են լինում:

Նույն շարքից