Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու ունի. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս սեպտեմբերին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հոկտեմբերին կձևավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հոկտեմբերն անցել է, բայց հանձնաժողովը դեռ ձևավորված չէ, իսկ համաձայն օրենքի՝ պետք է ձևավորված լինի մինչև նոյեմբերի 30-ը։ Օրերս իշխող ուժին հավաքել են և ներկայացրել, որ սույն հանձնաժողովի իրենց թեկնածուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի խորհրդի քարտուղար Էդգար Շաթիրյանն է։

Հիշեցնենք, որ նոր կառույցը կփոխարինի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Հանձնաժողովը կունենա 5 անդամ, մեկական անդամ առաջադրելու իրավունք ունեն կառավարությունը, ԱԺ կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից