Հայաստան Քաղաքականություն 

Խանդում էր. Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը մրցել են, թե ով ավելի շատ դուր կգա ռուսներին. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:

Ակնհայտ էր, որ հայկական կողմը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, և դա երբեմն ստանում էր զավեշտալի դրսևորումներ:

Հայտնի է, որ մինչև հիմա երկու երկրների խորհրդարանների ղեկավարների միջև պաշտոնական այցեր չեն եղել, եղել են բազմակողմ միջոցառումների ժամանակ պարզապես սովորական երկկողմ հանդիպումներ: Բայց արդեն մեկ տարին լրանում է, և պաշտոնական երկկողմ այց Պետդումայի ձևաչափով գործող Ազգային ժողովը չի ունեցել:

Երևանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաև ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև, ով նաև Հայ-ռուսական ն բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ և Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, և շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից