Հասարակություն 

Երեկոյան ժամերին Երևանում «200 դրամանոց» երթուղայիններ են հայտնվում

analitik.am

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Երևանի տրանսպորտի վիճակը աննորմալության աստիճանի բարձիթողի է. ժամը 22֊23֊ից հետո ավտոբուսը հազվադեպ երջանկություն է հերիք չէ, քիչ առաջ էլ վերապրեցի այն 200 դրամանոց հայտնություններին, ովքեր, օգտվելով քաղաքապետարանի չգոյությունից, ապօրինի գիծ են բացում։

Իսկ քաղաքապետարանն իր մամուլի խոսնակով ու անձնակազմով շուտով կպարգևատրվեն այս հաջողությունների համար...»:

Նույն շարքից