Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կորուստներ է կրում...

analitik.am

Նիկոլ Փաշինյանը կորուստներ է կրում...

Այսօր, ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքից Վ. Սարգսյան փողոցի վրա տեղակայված ԱԳՆ գնալու պատրվակով Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների հետ և... կորցրեց։ Սա քեզ պետք չէր, Նիկոլ ջան։

Նախ նշեմ, որ պետք է ազնիվ լինել քաղաքացիների հանդեպ – ուզո՞ւմ էիր հանդիպել այդ երիտասարդներին, հենց այդպես էլ անեիր՝ ուղիղ գնայիր և հանդիպեիր, այլ ոչ թե այսպես, չէ՞ որ ակնհայտ էր և դու չէիր կարող դա չգիտակցել, որ, գնալով ԱԳՆ, դու հանդիպելու ես այդ երիտասարդներին։

Կա, սակայն, կարևոր մեկ այլ պահ ևս – համենայն դեպս գոնե մի մասով հետ կանգնելով ազգային գաղափարների աջակցումից և փորձ կատարելով աջակցել «համամարդկային», բայց իրականում կանգնելով «կոսմոպոլիտ» և ժամանակի փորձությունը չանցած գաղափարների կողմը, հարգելի պարոն Փաշինյան, Դուք հիանալի առիթ եք տալիս ՈՉԻՆՉ ԱՍԵԼՈՒ ՉՈՒՆԵՑՈՂ ուժերին կանգնել ազգային դիրքերի վրա և հարվածել Ձեզ։

Ամեն ինչից զատ, որի մասին այս օրերին շատ խոսեցի, սա նաև կոպիտ քաղաքական սխալ էր, ընդ որում այն կարող է շարունակվել։

Մհեր Հակոբյան

Նույն շարքից