Հասարակություն 

Ի տարբերություն որոշ մարդկանց ես կանանց չեմ բռնաբարում․ Հաբիբը բացատրել է, թե ինչու չի բարձրացնում Ռուսաստանի դրոշը

analitik.am

Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է երկրպագուների հարցերին: Այս մասին հայտնում է Լայֆը։

Այն հարցին, թե ինչու ռուս մարզիկը երբեք իր հայրենի երկրի դրոշը չի բարձրացնում ռինգում, Հաբիբը պատասխանել է, որ սպասել է այդ հարցին․ «Ես սպասում էի այս հարցին: Ի տարբերություն որոշ մարդկանց, ովքեր դրոշ են բարձրացնում, ես կանանց չեմ բռնաբարում, ես ծեր մարդկանց չեմ ծեծում: Ես ներկայացնում եմ իմ երկիրը իմ ձևով: Եթե դու չես բարձրացնում դրոշը չի նշանակում, որ հայրենասեր չես»,-ասել է Նուրմագոմեդովը:

Այսկերպ Նուրմագոմեդովը պատասխանել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորին, երբ Մոսկվա կատարած այցի ժամանակ վերջինս ասել է, որ ընդհանրապես համոզված չէ, թե Հաբիբը ներկայացնում է իր երկիրը, որովհետև չի բարձրացնում Ռուսաստանի դրոշը:

Ի պատասխան Հաբիբը մատնանշել է այն մեղադրանքները, որոնք ուղղված են Մաքգրեգորին. Կամ բռնաբարություն կամ տարեց մարդկանց ծեծի ենթարկելը:

Նույն շարքից