Քաղաքականություն 

Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային և տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի և կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

Նույն շարքից