Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ է տեղի ունեցել Եկատերինբուրգի օդանավակայանում․ Մարդկանց տարհանել են /Տեսանյութ/

Եկատերինբուրգի Կոլցովոյի օդանավակայանում տարհանել են մարդկանց։ Այս մասին հայտնում է E1.ru պորտալը։

Ըստ օդանավակայանի մամուլի ծառայության՝ վտանգի մասին ահազանգ են ստացել և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները, ոստիկանության ծառայությունները։ Վերջիններս բարձրախոսով խնդրել են մարդկանց դուրս գալ օդանավակայանից։

Նշվում է, որ ուղևորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանց խոսքերով, ահազանգը եղել է ականապատման մասին։

Ուղևորները հայտնում են նաև, որ թռիչքների հետաձգման մասին տեղեկատվություն չի եղել:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից