Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ Թբիլիսիում և Բաթումիում համասեռամոլների մասին ֆրանսա-շվեդա-վրացական ֆիլմի ցուցադրության դեմ ակցիայի ընթացքում 28 մարդ է բերման ենթարկվել:
Ոստիկանությունը 4 գործով քննություն է սկսել: Հայտնվում է, որ հարձակում է տեղի ունեցել իրավապաշտպան Աննա Սուբելիանիի, քաղաքական գործիչ Դավիդ Բերձենիշվիլիի, ինչպես նաև երկու ոստիկանի վրա, ովքեր հոսպիտալացվել են:
Նշենք, որ Վրաստանում «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ ակցիաները նախաձեռնողները հայտարարել են, որ թույլ չեն տալու պոռնոգրաֆիկ, այլասերված ֆիլմի ցուցադրությունը, որը վնասում է ազգային ավանդույթներին:
Հավելենք, որ 5 կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունը պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ին և 10-ին: