Հասարակություն 

Պաշտոնյան մահացել է հրդեհը մարող հրշեջներին օգնելու ժամանակ

analitik.am

Սմոլենսկի մարզի Խոլմ-Ժիրկովսկի շրջանի ղեկավար Օլեգ Մակարովը մահացել է մասնավոր տանը բռնկված հրդեհը մարող փրկարարներին օգնելու ժամանակ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապետ Ալեքսեյ Օստրովսկին, փոխանցում է Լենտան։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել Խոլմ-Ժիրկովսկիի Շկոլնայա փողոցում: Տեղում աշխատել են չորս փրկարար։

Օստրովսկիի խոսքերով, Մակարովը փորձել է մարել տանը բռնկված հրդեհը․ «Նա հիանալի անձնավորություն էր ու հիանալի ղեկավար։ Շատ մեծ կորուստ է և՛ ընտանիքի և՛ հասարակության համար»,-գրել է նահանգապետը։

Օլեգ Մակարովը ծնվել է 1959 թվականին, դարձել է Խոլմ-Ժիրկովսկի շրջանի վարչակազմի ղեկավարը 2014 թվականի օգոստոսին:

Նույն շարքից