Տուլայի շրջակա միջավայրի դատախազությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութը, որում Կոսոգորսկի գյուղում գտնվող մետալուրգիական գործարանի մոտակայքում մանուշակագույն ծուխ է երևում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։
https://www.instagram.com/p/B4jrqC_jYTx/?utm_source=ig_embed
Ըստ տարածաշրջանի դատախազի ավագ օգնական Իրինա Բատցելկինայի, այս պահին ստուգումներ են սկսվել և վերցրել են նմուշներ։ Բացի այդ, նախատեսվում է նոր նմուշներ վերցնել այս շաբաթ։
Գործարանի ղեկավարությունը տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություններ դեռևս չի տվել։