Հասարակություն 

Շերեմետևո օդանավակայանում 2,3 միլիոն եվրո արժողությամբ բացառիկ ավտոմեքենա են նկատել /լուսանկարներ/

analitik.am

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում հայտնվել է բացառիկ «Apollo Intensa Emozione (IE)» տեսակի սպորտային մեքենա, որը թողարկվել է 10 օրինակով: Երկու տարի առաջ դրա արժեքը կազմել է 2,3 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Մոթորը։

«Apollo IE» սպորտային մեքենան ունի 6.3-լիտր V12 շարժիչ, որի հզորությունը հասնում է 780 ձիաուժի:

Թե ինչպես է այս բացառիկ սպորտային մեքենան հայտնվել Մոսկվայում, հայտնի չէ:

Հնարավոր է, որ մեքենան օդանավակայանում հայտնվել է ժամանակավորապես։ Այն կարող է վերաբեռնվել մի ինքնաթիռից մյուսը՝ մեկ այլ երկիր ցուցահանդեսի կամ հաճախորդի առաքելու համար:

Նույն շարքից