Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Կանադայում սահմանափակումներ են մտցնում անգլերենի համար

analitik.am

Կանադական Քվեբեկում պետական ծառայությունները մատուցվելու են բացառապես ֆրանսերենով: Այս մասին հայտարարել է շրջանի վարչապետ Ֆրանսուա Լեգոլտը:

Լեգոլտի խոսքերով, որոշումը կյանքի կոչելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն չի լինի, քանի որ գործող նորմերն ապահովում են նահանգում ֆրանսերենի գերակայությունը: Փոփոխությունները հիմնականում վերաբերելու են ներգաղթյալներին, բացառություն կլինի միայն Քվեբեկի բնիկների և նրանց ժառանգների համար, ովքեր սովորել են անգլալեզու միջավայրում:

«Եթե ձեր ծնողները սովորել են անգլալեզու դպրոցներում, դուք ունեք կոնկրետ իրավունքներ, և մենք կհարգենք դրանք: Իսկ եթե դուք նոր ներգաղթյալ եք, մենք ձեզ հետ խոսելու ենք բացառապես ֆրանսերենով»,-ասել է Լեգոլտը:

 

 

Նույն շարքից