Հասարակություն 

Անգլիայում 1 միլիոն ֆունտ սթերլինգի սեքս-խաղալիք են գողացել

analitik.am

Անգլիական Նորթեմպտոնշիրում հանցագործները թալանել են ընդհանուր 1 միլիոն ֆունտ սթերլինգ արժողությամբ սեքս-խաղալիքներով բեռնված ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է տեղական «Birmingham Mail» թերթը:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի գիշերը: Ըստ ոստիկանության, ապրանքները գողացել են առավոտյան, երբ վարորդը մեքենան կայանել է ճանապարհի կողքին:

Նոյեմբերի 7-ին, գողության մասին տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության ֆեյսբուքի պաշտոնական էջում։

Ոստիկանները դիմել են ականատեսներին՝ խնդրելով անհապաղ զանգահարել ոստիկանության բաժանմունք նշված հեռախոսահամարով:

Գրառումն անմիջապես տարածվել է համացանցում:

Նույն շարքից