ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները հանգստյան օրերին չեն լինի նախարարության մոտ, սակայն շաբաթվա մեկնարկից կշարունակեն նստացույցը:
Նախօրեին տարածված այս հայտարարությանն արձագանքել է նախարար Հարությունյանի օգնական Դավիթ Դանիելյանն, ով իր էջում գրել է.
«Ըստ ցուցարարների՝ իրենք դադարեցրել են բողոքի ակցիան շաբաթ-կիրակի օրերին, քանի որ նախարարն այդ օրերին չի աշխատում: Բոլորը գիտեն, որ 2018 թվականի մայիսի 11-ից, երբ Արայիկ Հարությունյանը նշանակվեց նախարար, նա, ըստ էության, հանգստայն օրեր չի ունեցել: Նույնիսկ մեկ անգամ 10 օրով արձակուրդ գնալու ժամանակ է աշխատել: Ու հենց հիմա էլ է աշխատասենյակում»:
Այսինքն, երիտասարդներին որևէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի հենց այսօր կրկին հավաքվեն ԿԳՄՍՆ-ի մոտ: