Միջազգային Քաղաքականություն 

Եվրոպան պետք է սովորի խոսել «ուժի լեզվով» և «զարգացնի մկանները»․ Ուրսուլա ֆոն դեր Լյաեն

analitik.am

ԵՄ-ն պետք է սովորի խոսել «ուժի լեզվով», որպեսզի իր դիրքերը հաստատի գլոբալ մակարդակում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, հայտնում է «Tagesschau» հրատարակությունը:

Մասնավորապես, դա վերաբերում է անվտանգության քաղաքականությանը, ասել է ֆոն դեր Լյաենը: Ըստ նրա, այս ոլորտում Եվրոպան պետք է «զարգացնի իր մկանները», չնայած ուրիշներին ապավինելու կարողությանը, քանի որ նրան պետք է ավելի շատ ռազմական ներուժ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է ավելի շատ օգտագործի առկա ուժերը՝ իր շահերը պաշտպանելու համար:

Որպես օրինակ, ֆոն դեր Լյաենը մեջբերել է առևտրային քաղաքականությունը և ավելացրել, որ ԵՄ երկրները կարող են ազդել այն պայմանների վրա, որով բիզնես են վարում, և որ ներկայումս «Եվրոպան ավելի գրավիչ է»:

«Մենք ունենք անգնահատելի մի բան՝ օրենքի գերակայություն, ազատություն, ժողովրդավարություն, ինչպես նաև ապրելու ծրագրերի հետ կապված այն, որը երիտասարդները չեն կարողանում գտնել Չինաստանում կամ Ռուսաստանում»,-եզրափակել է նա:

Նույն շարքից