Հասարակություն 

Instagram-ը հայտնել է, թե երբ է փակելու «լայքերը»

ԱՄՆ-ում Instagram-ի օգտատերերը հաջորդ շաբաթվանից կզրկվեն հրապարակումները «լայքելու» հնարավորությունից: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ադամ Մոսսերին, փոխանցում է Wired-ը:

Այսպիսով, օգտատերերը չեն կարող տեսնել մյուս օգտատերերի հրապարակումների «լայքերը»: Մոսսերին հայտնել է, որ փոփոխությունը չի վերաբերելու բոլոր ամերիկացիներին. «Այստեղ կա մի քանի հարյուր մարդ, շատերիդ փոփոխությունը հաստատ վերաբերելու է»,-ասել է նա կոնֆերանսի ժամանակ:

«Լայքերը» փակելու միջոցով սոցկայքի ղեկավարությունը ցանկանում է կայքում շեշտադրումն անել շփման, ոչ թե «լայքերի» համար մրցակցության վրա:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից