Հասարակություն 

Միհրան Հակոբյանը Սերժ Թանկյանին առաջարկում է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Ժողովրդի վարչապետն ասում է, որ սեռափոխված անձի մասին նկարահանվող «Մել» ֆիլմի միայն սպորտային մասի համար է պետական բյուջեից ֆինանսավորում տրամադրվել: Այսպիսի առաջարկ կա. խոսեք ժողովրդի վարչապետի հետ, թող պետական բյուջեից ֆինանսավորի նաև ֆիլմի երաժշտությունը: Դուք ֆիլմի soundtrack գրելու փորձ ունեք, Ձեր մոտ վատ չի ստացվում այդ գործը:

Որպես Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հայտնի պաշտպան և այդ թեմայով բազմաթիվ հայտարարությունների տակ ստորագրած հայտնի հեղափոխական` կարծում ենք ձեր սրտով կլինի, որ սեռափոխման մասին ֆիլմի երաժտությունը Դուք ստեղծեք: Դա կլուծի նաև երկու շատ կարևոր հարց.

1. Ֆիլմին ավելի մեծ միջազգային ճանաչում կբերի:

2. Պետական բյուջեից կստանաք հոնորար` հնարավորություն ընձեռելով ժողովրդի վարչապետին հայտարարել, որ պետական բյուջեից ֆինանսավորվել է ֆիլմի ոչ միայն սպորտային, այլ նաև երաժշտական մասը:

Իսկ հիմա ամենակարևորը. այդ գումարով Դուք վերջապես կկատարեք ժողովրդի վարչապետին Ձեր տված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից