Քաղաքական 

Երևանում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

Երևանում հունիսի 2-ին տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։ Խորհդակցության մեկնարկը տեղի կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելությունն Արցախ, որտեղ նրանց կընդունի Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

 

Նույն շարքից