Միջազգային Քաղաքականություն 

Ժողովրդավարությունը վտանգված է․ Բոլիվիայի նախագահը հայտնել է հեղաշրջման փորձի մասին

analitik.am

Բոլիվիայում ընթացող բողոքի ցույցերին միացել են տեղի ոստիկանական ուժերը, ինչի արդյունքում ժողովրդավարությունը երկրում վտանգված է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Հանրապետության նախագահ Էվո Մորալեսը։

«Եղբայրներ և քույրեր, մեր ժողովրդավարությունը վտանգված է պետական հեղաշրջման պատճառով, որն իրականացվում է բռնությանը պատրաստ խմբերի կողմից, ովքեր փորձում են ոտնձգության կատարել սահմանադրական կարգի նկատմամբ»,-գրել է նա։

Նա նաև կոչ է արել ժողովրդին «պաշտպանել ժողովրդավարությունը և սահմանադրությունը՝ խաղաղությունն ու մարդկային կյանքերը փրկելու համար»:

Երկրում բողոքի ցույցերն ընդդեմ Մորալեսի վերընտրման սկսվել են մի շարք քաղաքներում: Դրանց միացել են նաև ոստիկանները: Պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան ասել է, որ չնայած որոշ բացառությունների, ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, շարունակում է կատարել իր պարտականությունները:

Նույն շարքից