Հասարակություն 

Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս

analitik.am

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս...

«Նահատակներն անմահ են», «Ադրբեջանի բանակ», « Անբաժան հայրենիք», «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), « Եթե ունեմ բանակ, ունեմ տուն» ... Այս վերջին՝ եթե ունեմ բանակ, ունեմ տուն, գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ « ...Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը... Ես պետք է իմ պատմությունը գրեմ է արյամբ, ոչ թե գրչով...» և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր...

Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019թ.-ի գարնանից սկսած:

Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է, ոչ թե խաղաղության, այլ բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի...»:

Նույն շարքից