գլխավոր Հասարակություն 

Տպավորություն կա, թե մենք կրակն ենք ընկել այն ամենի ձեռքը, ինչի մեջ կա հայ, հայկական, ավանդական և ազգային բառերը. Թևան Պողոսյան

Մի՛ վախեցեք ունենալ ապագայի՝ հայկական, ազգային տեսլական:

Անցնող շաբաթվա լրահոսը ծանր նստվածք է թողել։ Տպավորություն մնաց, թե մենք կրակն ենք ընկել այն ամենի ձեռքը, ինչի մեջ կա հայ, հայկական, ավանդական և ազգային բառերը։ Տղերք, չգիտե՞ք ինչի կա նման տպավորություն։ Ու ընդհանրապես, ինչի՞ կա նման տպավորություն։

Ինչպիսի՞ հայրենիք ենք մենք կառուցում։ Ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և այլն, չէ՞։ Ինչպիսի հայրենիք են կառուցում Սերբերը։ Հաստատ էլի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և այլն, չէ՞։ Ուրեմն ինչո՞վ է մեր պատկերացումը մե՛ր պատկերացումը։ Նրանով, որ դրա հիմքում պիտի լինի հայը, հայկականը, ավանդականը և ազգայինը։ Ուրեմն ինչու՞ կա կրակն ընկած լինելու մասին տպավորություն։ Գիտեմ, որ դա իրական չէ, բայց տպավորությունը կա չէ՞։ Ուրեմն ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չեն անում։

Տղերք, ինչ-որ բան սխալ եք անում։

Մենք երկարաժամկետ կարևոր նպատակ ենք դրել 2050 թվականին ունենալ 5 մլն բնակչություն։ Այսօրվա համամասնությանը մոտ հայերով, չէ՞ տղերք։

Ինչի՞ եք վախենում մեծարել հայը, հայկական, ավանդականը։ Մի՛ վախեցեք, դա նախ և առաջ այօրվա առաջադեմն է։ Հավատացնում եմ։

Ուրեմն ո՞րն է ապագայի մեր՝ հայկական տեսլականը։ Ունենք։ Գրված էլ է։ Բայց դրա մասին մեկ այլ առիթով։

Թևան Պողոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից