Հասարակություն 

Ամերիկացի 17 ոստիկան միաժամանակ հայր է դարձել /Լուսանկար/

ԱՄՆ Ջեֆերսոն շրջանի 17 սպաներ միաժամանակ հայր են դարձել։ Նշվում է, որ սա նոր ռեկորդ է գերատեսչության համար, որն ունի ընդամենը 175 աշխատող։ Այդ կապակցությամբ հայր դարձած սպաները հավաքույթ են կազմակերպել՝ երեխաների հետ խմբակային լուսանկարի համար։

Սպաները կատակում են, որ երեխաների ծնունդը պայմանավորված է Միսուրիում գույքի ավելի բարձր հարկերով: Դրա հետ կապված բարձրացվել է վերջիններիս աշխատավարձերը․ «Կարծում եմ, որ սա ավելին է, քան պարզապես պատահականություն: Իհարկե, ավելի շատ եկամուտն ավելի շատ հնարավորություններ է ստեղծում ընտանիք ստեղծելու համար»,-ասել է սերժանտ Մեթ Մուրը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից