Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերն արհեստականորեն ստեղծվել են այդ երկրներում ռեժիմները փոխելու համար: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի իր պաշտոնակից Կառլ Էրյավեցի հետ մայիսի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Այժմ առաջին պլան են մղվում այն ծանր ճգնաժամերը, որոնք վիճելի ճանապարհով ստեղծվել են Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և միտված են ռեժիմները փոխելուն, Ուկրաինայում Էլ են գործում նույն դրդապատճառները: Պետք Է դրանց հաղթահարման ուղիներ գտնել, գլխավորը բռնությունից հրաժարումն Է, և այն, որ բոլորը երկխոսություն սկսեն առանց նախապայմանների»,-ասել Է Սերգեյ Լավրովը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: