Հասարակություն 

Պետերբուրգյան համալսարանի դասախոսն ասել է, թե ինչու է սպանել ուսանողուհուն ու մասնատել դին

analitik.am

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 24-ամյա ուսանողուհուն սպանած դասախոսը մանրամասներ է հայտնել սպանությունից՝ հայտնելով նաև, թե ինչու է այդ քայլին գնացել:

Հարցաքննության ժամանակ Օլեգ Սոկոլովն ասել է, որ իր սիրուհուն սպանել է նոյեմբերի 7-ի՝ գնդակահարելով վերջինիս: Պատճառը խանդն է եղել: Դրա հաջորդ օրը մարդասպանը նույնիսկ հյուրեր է ընդունել տանը, սակայն վերջիններս անգամ չեն էլ ենթադրել, որ տանը սպանված երիտասարդ կնոջ դի կա:

Դրանից հետո դասախոսը սկսել է պլանավորել, թե ինչպես է ազատվելու դիակից: Սոկոլովը հատուկ սղոց է ձեռք բերել և սկսել է մասնատել Նաստյայի դին: Ընթացքում նա շատ ալկոհոլ է օգտագործել, որպեսզի չկորցնի գիտակցությունը: Հենց ալկոհոլն էլ դարձել է պատճառը, որ դասախոսին ձերբակալեն: Երբ վերջինս փորձել է գետում խորտակել իր զոհի ձեռքը, ընկել է ջուրը, ոստիկանները նկատել են նրան, ինչից հետո էլ հայտնաբերել են ձեռքը:

Հիշեցնենք, որ Օլեգ Սոկոլովը ձերբակալվել է այսօր առավոտյան:

 

Նույն շարքից