Հասարակություն 

Ուսանողուհուն սպանած դասախոսը պլանավորել էր ինքնասպանություն գործել Նապոլեոնի կերպարով

analitik.am

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 24-ամյա ուսանողուհուն սպանած և մարմինը մասնատած դասախոս Օլեգ Սոկոլովը պլանավորել էր ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում է 47news-ը:

Սոկոլովը հարցաքննության ժամանակ քննիչներին հայտնել է, որ պատրաստվել էր ինքնասպանություն գործել Պետրոպավլովյան ամրոցում, զբոսաշրջիկների ներկայությամբ՝ այդ քայլին գնալով Նապոլեոնի կոստյումով: Նա հայտնել է, որ այդ ժամանակ իր մոտ պետք է լիներ նամակ, իսկ տանը կգտնեին կտակը: Նա պլանավորել էր ինքնասպան լինել իր զոհի՝ Նաստյայի դին մասնատելուց ու խորտակելուց հետո:

Հիշեցնենք, որ իր երիտասարդ սիրուհու սպանության մեջ մեղադրվող դասախոսին ձերբակալել են այսօր:

Նույն շարքից