Քաղաքական 

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Աշգաբադում

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Աշգաբադում: Մայիսի 30-ին Մինսկում հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ելույթ ունենալով Խորհրդի նիստում:

 

«Թուրքմենստանի առաջարկությամբ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել նոյեմբերի 21-ին Աշգաբադում»,-ասել Է Լեբեդևը:

 

Նա հավելել Է, որ նեղ կազմով օրակարգը դիտարկելիս որոշվել Է նիստին ներկայացված փաստաթղթերի մեծ մասն ընդունել առանց քննարկման՝ բացառությամբ դրանցից չորսի: Լեբեդևն ընդգծել Է, որ ընդհանուր առմամբ օրակարգում դրված փաստաթղթերն արդեն պատրաստ են ստորագրման: «Այսօրվա նիստի փաստաթղթերը պատրաստ են ստորագրման»,-ասել Է Լեբեդևը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից