Միջազգային Քաղաքականություն 

Բաղդադում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև

analitik.am

Sky News Arabia հեռուստաալիքը հայտնում է, որ կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցը ցրելու նպատակով, ինչպես նաև մարտական փամփուշտներ է արձակել:

Նախնական տվյալներով զոհվել է 3-5 մարդ: Իրաքի շատ շրջաններում դարձյալ անջատել են ինտերնետ-կապը:

Ցուցարարները հոկտեմբեր ամսվա սկզբից պահանջում են գործող իշխանության հրաժարականը, սակայն այդ ամենը ուղեկցվում է բռնությամբ և խռովություններով, որոնց արդյունքում արդեն զոհվել է ավելի քան 280 մարդ, տուժել՝ 12 հազար:

Նույն շարքից