Չինացի գիտնականները համացանցի միջոցով ծրագիր են մշակել, որով հնարավոր է հետևել ինքնասպանության փորձերի մասին արվող հաղորդագրություններին՝ պարզելով, թե ում է հարկավոր համապատասխան օգնություն ցուցաբերել:
Ծրագրի վրա աշխատում են Չինաստանի տարբեր վայրերից կամավորներ, և եթե չի ստացվում կապ հաստատել տագնապային հաղորդագրության հեղինակի հետ, նրա տվյալները փոխանցում են տեղի ոստիկանություն:
Արհեստական ինտելեկտը վերլուծում է հաղորդագրությունը և ինքնասպանության կատարման հավանականությունը գնահատում 1-10 միավորներով: 9 միավորը նշանակում է ինքնասպանություն գործելու հավանականության բարձր աստիճան, իսկ 10-ի դեպքում ազդանշան է հնչում, որ պետք է արագ գործել: 6 միավորից ցածր գնահատման դեպքում կամավորները աշխատում են չմիջամտել: