Միջազգային Քաղաքականություն 

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանին կաշառակերության դեմ պայքարելու ազգային ծրագիր է հարկավոր

analitik.am

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կաշառակերության դեմ պայքարելու համար Ռուսաստանին հարկավոր է ազգային ծրագիր, որը կաշառակերության հանդեպ բացասական վերաբերմունք կներշնչի դեռևս մանուկ հասակից:

Սիմոնյանը նշել է նաև, որ աշխարհում  Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձր մակարդակով են պայքարում կաշառակերության դեմ: Վերջերս իրեն հասակակաից մարզպետների հետ հանդիպմանը հետաքրքրվել է և տեղեկացված է, որ ժամանակակից Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ այնքան քրեական գործեր կան հարուցված, որքան ամբողջ ռուսական պատմության մեջ դեռ չեն եղել:

Ըստ Սիմոնյանի՝ պետք է հարցում անցկացնել երիտասարդների շրջանում, թե նրանք փորձել են արդյոք կաշառել ոստիկանին, դասախոսին կամ էլ կաշառք տվել են բանակում չծառայելու նպատակով, և պատասխանները տխուր կլինեն:

«Պետք է պայքարել կաշառակերությունն ուղեղներում արմատախիլ անելու ազգային  բազմամյա ծրագրով՝ սկսելով մանկապարտեզից և դպրոցից: Սակայն, որքան գիտեմ, նման ծրագիր գոյություն չունի», -ասել է Սիմոնյանը:

 

 

 

 

Նույն շարքից