Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի դեսպան Բասսամ Ալ-Գաբանդին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին է փոխանցել քուվեյթցի գործընկերոջ շնորհավորական ուղերձը` ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Քուվեյթի խորհրդարանի խոսնակ Մարզուք Ալ-Ղանիմի նամակում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական բարեկամական հանձնաժողովների կատարած փոխադարձ այցելություններին Հայաստան և Քուվեյթ:
Ապրիլի 29-ին Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Հովիկ Աբրահամյանին, ով նշանակվել է ՀՀ վարչապետ: