Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկու կողմից ԶԼՄ-ների մասին արված հայտարարությունը որակվել է որպես «վիշապային»

analitik.am

Ուկրաինայի Լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն «վիշապային» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրինագծի մշակման մասին հրամանագիրը:

Զելենսկին հանձնարարական է տվել մինչև տարեվերջ օրինագծեր մշակել լրատվական նորությունների չափորոշիչների, ֆեյքերի դեմ պայքարի և ուկրաինական ԶԼՄ-ներում ռուսական միջամտությունն արգելելու մասին:

Ըստ Տոմիլենկոյի՝ վերոնշյալ «վիշապային փոփոխությունները» ամենևին էլ բարեփոխում չեն և կապված չեն պետության ամրացման հետ, իսկ ինչ վերաբերում է ոչ ճշգրիտ տեղեկատվությանը, ապա գործող օրենսդրությունը թույլ է տալիս պայքարելու դրա դեմ:

Նույն շարքից