Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Ծովասար գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Նոյեմբերի 9-ին, ժամը 21:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում են ավտոմեքենա և կուտակած անասնակեր: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:51-ին, մարվել՝ 23:20-ին:

Այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան և մոտ 300 հակ կուտակած անասնակեր:

Նույն շարքից