Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուկրաինացի լրագրողին մեղադրել են Դաշնային անվտանգության ծառայությունում աշխատելու մեջ և հեռուստաեթերի ժամանակ բռնել նրա ականջը /տեսանյութ/

analitik.am

«Համաուկրաինական կամավորական շարժում» հասարակական կազմակերպության համակարգող Տարաս Ելեյկոն «Խոսում է մեծն Լվովը» թոք-շոուի եթերում բռնել է ուկրաինացի լրագրող Ռուսլան Կոցաբի ականջը՝ հայտարարելով, որ վերջինս աշխատում է Դաշնային անվտանգության ծառայությունում:

Նման պոռթկման պատճառ են եղել լրագրողի՝ Վլադիմիր Զելենսկու հասցեին ուղղված խոսքերը: Լրագրողը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է առավել խիստ վարվի Դոնբասից զորքերը դուրս բերելու դեմ բողոքի ելած ցուցարարների հետ և ամեն գնով հասնի Նորմանդական ձևաչափով հանդիպման անցկացմանը:

Նույն շարքից