Ավստրալիացի բռնցքամարտիկ Դուայթ Ռիչին մահացել է Մելբուրնում մարզվելու ժամանակ: Նրա մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պրոմոուտեր Ջեյք Էլլիսը՝ նշելով, որ տաղանդավոր բռնցքամարտիկը մահացել է իր սիրած զբաղմունքի ժամանակ:
Մահվան մասին մանրամասներ դեռևս չկան, սակայն The Daily Telegraph –ը հաղորդում է, որ բռնցքամարտիկը ավստրալիացի մարզիկ Մայքլ Ռիչիի հետ սպարինգի ժամանակ է կորցրել գիտակցությունը: Շտապօգնության աշխատակիցները չեն հասցրել փրկել նրա կյանքը:
Բարեգործները Ռիչիի ընտանիքի համար, որը զրկվել է ֆինանսական աջակցությունից, դրամահավաք են սկսել: Բռնցքամարտիկն ունի 3 երեխա: