Ռումինիայում հասարակական և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը օրինակելի մարդ է, որը հավասարապես ծառայում է թե՛ իր բնակության երկրի քաղաքացիներին, թե՛ հայ ժողովրդին:
Վարուժան Ոսկանյանը ծնվել է 1958 թ. ռումինական Կրայով քաղաքում: Նրա նախնիները Կրայով էին տեղափոխվել Հայոց մեծ եղեռնի տարիներին՝ լքելով հայրենի Էրզրումը:
1980-ական թվականներից Վարուժան Ոսկանյանը զբաղվել է քաղաքական և հասարակական գործունեությամբ: 1996 թ. նա հիմնել է իր կուսակցությունը, եղել է պատգամավոր: 2012 թ. դարձել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, սակայն մեկ տարի անց հրաժարվել է այդ պաշտոնից իր դեմ սկսած հետաքննության պատճառով: 2016 թ. դարձյալ ընտրվել է պատգամավոր:
Վարուժան Ոսկանյանը Ռումինիայում բազմիցս բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. «Դա թեմա է, որից խուսափում են ռումինական կուսակցությունները: Աշխարհում կան տասնյակ խորհրդարաններ՝ Եվրոխորհրդարանը և եվրոպական երկրների խորհրդարանները, որոնք հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններով»:
Վարուժան Ոսկանյանը սերտորեն կապված է Հայաստանի և Ռումինիայում հայ համայնքի հետ՝ ռումիանական խորհրդարանում ներկայացնելով հայ համայնքի հետ կապված հարցերը: