Գիտություն Հասարակություն 

Գիտնականները բացառիկ բացահայտում են արել՝ օդից օղի ստանալով

analitik.am

Ամերիկյան  Air Co մասնավոր կազմակերպության մասնագետները օղու պատրաստման բացառիկ տեխնոլոգիա են մշակել՝ օղի ստանալով միայն օդից և ջրից:

Փորձագիտական հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ էլեկտրականությունը կարող է օդի բաղադրիչ հանդիսացող ածխածինը վերածել էթանոլի, որից հետո ածխածնի ատոմների, թթվածնի և ջրածնի միացումից ալկոհոլ է ստացվում:

Օդից օղի ստանալը բավականին հեշտ է և մատչելի: Ջրային հատուկ սարքը տեղավորվում է ոչ մեծ սենյակում և աշխատում էլեկտրականությամբ, ինչպես նաև արևի էներգիայով:

CNBC-ի լրագրողը փորձել է նորագյուտ օղուց և նշել, որ այն գրեթե չի տարբերվում սովորական օղուց: Այն արդեն օնլայն վաճառքի է հանվել՝ մեկ շիշը 65 դոլարով:

Նույն շարքից