Ամերիկյան փոփ-աստղ Մայլի Սայրուսը վիրահատել է ձայնալարերը:
Հոկտեմբերին երգչուհին հոսպիտալացվել է տոնզիլիտի ախտորոշմամբ, բայց պարզվել է, որ նա ունի նաև ձայնալարերի հետ կապված խնդիր, որի մասին չի իմացել տարիներ շարունակ:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն երգչուհին չպետք է խոսի մի քանի շաբաթ: Իսկ իր նոր ալբոմի վրա աշխատանքները կհետաձգվեն մինչև մյուս տարի: