Հասարակություն Պատահարներ 

Նոր Արեշի տներից մեկում դի է հայտնաբերվել

analitik.am

Նոյեմբերի 10-ին, ժամը 13:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նոր Արեշ 43-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կնոջ այրված դի կա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տան մոտակայքում հայտնաբերվել է Սոնիկ Հ.-ի (ծնված 1936 թ.) այրված դին: Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Նույն շարքից