24-ամյա ամերիկացի Փերիշ Բրաունը McDonald's արագ սննդի ռեստորանից կիտրոնով թեյ է պատվիրել, բայց հենց սկսել է խմել, զգացել է, որ թեյի համը սովորականից տարբեր է: Նա շարունակել է խմել, քանի որ ծարավ է եղել: Թեյը նրան հարբեցրել է: Բացելով բաժակի կափարիչը՝ երիտասարդը նրա հատակին մարիխուանաով 3 փաթեթ է հայտնաբերել:
«Ես երբեք մարիխուանա չէի փորձել, ուստի հենց սկսեցի խմել, տարօրինակ զգացողություն ունեցա», - խոստովանել է Բրաունը:
Իր տեղը չգտնելով՝ երիտասարդը, որն աշխատանքի վայրում է եղել, զանգահարել է հորը և հայտնել կատարվածի մասին, որպեսզի խուսափի հետագա խնդիրներից:
Իրավապահ մարմինները McDonald'sժի հետ համատեղ հետաքննություն են սկսել: